Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բարեգործական մեծ համերգ՝ նվիրված Ազնավուրին

Բարեգործական մեծ համերգ՝ նվիրված Ազնավուրին
24.10.2018 | 19:41

Շվեյցարիայի հանրային հեռուստաընկերությունը՝ RTS-ը, հատվածներ է հրապարակել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից,ինչի ընթացքում վերջինս հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ պայմանավորվել է կազմակերպել բարեգործական մեծ համերգ՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի հիշատակին:


«Ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա 2019-ի հոկտեմբերին Փարիզում»,- հարցազրույցում ասել է Սարգսյանը:
ՀՀ նախագահը նաև նշել է, որ խոսել է իր իմ մի խումբ ընկերների հետ, որոնք ասել են, թե իրենց համար մեծ պատիվ կլինի ներկայանալ այդ համերգին: Արմեն Սարգսյանը հիշել է նաև, թե ինչպես էին Երևանում Էմանուել և Բրիջիտ Մակրոնների Ազնավուր երգել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ